Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հուլիսի 4-ին կպաշտպանի իր տիտղոսները20 մայիսի 2009 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Անպարտելի հայ բռնցքամարտիկ, WBA եւ WIBF վարկածներով գերթեթեւ քաշային կարգում կին-պրոֆեսիոնալների շարքում աշխարհի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) հուլիսի 4-ին կպաշտպանի իր տիտղոսները: Մենամարտը տեղի կունենա «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում Կենտիկյանի հարազատ քաղաքում` Համբուրգում:«Ես գոհ եմ Ելենա Ռիդի դեմ իմ վերջին մարտից: Այդ օրը ես բարձունքում էի եւ Ռիդին ոչ մի հնարավորություն չտվեցի: Արդեն առաջին ռաունդում նկատելի էր, որ Ռիդը ընդունել է իր նկատմամբ իմ առավելությունը: Ինձ համար միեւնույնն է` ով կլինի իմ հաջորդ մրցակիցը: Ես ուզում եմ առաջ գնալ բռնցքամարտում եւ ապացուցել, որ ես արժանի կերպով հանդիսանում եմ աշխարհի չեմպիոնը»,- նշել է Կենտիկյանը: WBA եւ WIBF վարկածներով գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոնի մրցակիցը կորոշվի մոտ օրերս: Նշենք, որ Սյուզաննա Կենտիկյանը բոլոր 24 մենամարտերում հաղթանակ է տարել, որոնցից 16-ն ավարտել է նոկաուտով: Վերջին պաշտպանությունը տեղի է ունեցել Համբուրգում, որտեղ վստահ հաղթանակ է տարել ամերիկյան բռնցքամարտիկ Ելենա Ռիդի նկատմամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |