Հայաստանի աշխատանքային կուսակցության ղեկավարը վատ աշխատանքի մեջ մեղադրում է բոլորին20 մայիսի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդ Մովսես Շահվերդյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ իր կուսակցության պասիվությունը բացատրել է նրանով, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո նրանք որոշում են ընդունել հնարավորինս քիչ մասնակցել տարաբնույթ քաղաքական ակցիաների, միջոցառումների, բայց դրա հետ մեկտեղ, իրենց աշխատանքն ուղղել անմիջականորեն հասարակության վրա, փորձելով հասկանալ, թե իշխանություններից ինչ է ուզում ժողովուրդը, ինչի կարիք ունի հասարակությունը:Շահվերդյանը կարծում է, որ Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել քաղաքական վերնախավ, վատ են աշխատում քաղաքական ինստիտուտները եւ քաղաքական գործիչների պրոֆեսիոնալիզմը ցածր մակարդակի վրա է: «Իսկ Հայաստանի քաղաքական կյանքը գաղափարախոսական բազմազանության կարիք ունի»,- ընդգծել է Շահվերդյանը: Աշխատանքային սոցիալիստական կուսակցության առաջնորդը նաեւ կարծում է, որ երկրում անկախ զանգվածային լրատվական միջոցներ չկան: «Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք նկատել ենք եւ մեր մաշկի վրա զգացել, թե որքան վատ է աշխատում մամուլը, որքան չկայացած է եւ կախյալ»,- հայտարարել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |