ԵԱՀԿ ՄԽ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղի հիմնախնդիրը կապված չեն միմյանց հետ20 մայիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը երկու տարբեր գործընթացներ են, որոնք զուգահեռ են ընթանում, բայց կապված չեն միմյանց հետ»,- ասվում է Անկարայում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեի այցի ավարտից հետո:Անցյալ շաբաթ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին խոստացավ, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ ԼՂ հարցը լուծված չէ: Երեւանն ու Անկարան երկար ամիսներ բանակցություններ էին վարում` ուղղված դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը եւ տարվա ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երը Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ստորագրեցին համատեղ հայտարարություն հարաբերությունների կարգավորման մասին: Բայց այն բանից հետո, երբ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը քննադատության ենթարկեց Անկարայի գործողությունները, թուրքական կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |