Գրականության եւ արվեստի բնագավառում պետական մրցանակներ ստանալու համար հայտարարվել է մրցույթ20 մայիսի 2009 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը գրականության եւ արվեստի բնագավառում պետական մրցանակ ստանալու համար հայտարարում է դիմումների ընդունում: 2002-ից համաձայն Հայաստանի նախագահի հրամանագրի, պետական մրցանակների են արժանանում գրականության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության, թատրոնի եւ կինոարվեստի ոլորտների գործիչները: Պետական մրցանակ ստանալու մրցույթին կարող են մասնակցել արվեստի գործիչներ, որոնց աշխատանքները հրատարակվել, կատարվել կամ ներկայացվել են հանդիսատեսի դատին 2007-ի սեպտեմբերի 1-ից ոչ շուտ: Դիմումներն ընդունվում են մինչեւ 2009-ի սեպտեմբերի 1-ը: Մրցույթի նպատակը պետական մակարդակով տարբեր ոլորտների լավագույն ստեղծագործություններին աջակցելն է: Լավագույն աշխատանքների հեղինակները, որոնց կընտրի պրոֆեսիոնալ ժյուրին, կպարգեւատրվեն դիպլոմներով, մեդալներով եւ 2.500.000 դրամի չափով պրեմիայով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |