Պուտինը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Պուտինը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի շրջանի «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-ասել է Ուշակովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ նիստին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները, ինչպես նաև դիտորդ երկրները՝ Ուզբեկստանն ու Կուբան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---