Պետբյուջեի եկամուտներն աճել են 9.6%-ով, ծախսերը՝ 17.3%-ով

Պետբյուջեի եկամուտներն աճել են 9.6%-ով, ծախսերը՝ 17.3%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվար–նոյեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաև ծախսերը: Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,268.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.6% ով կամ 199.2 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,501.1 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 17.3%-ով կամ 368.7 մլրդ դրամով:

ՀՀ պետական բյուջեն կատարվել է 232.2 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62.7 մլրդ դրամի դիմաց:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---