Փաշինյանի մոտ քովիդ է ախտորոշվել․ Նա չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին![]() 25 դեկտեմբերի 2024 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քովիդ է ախտորոշվել, նա չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այդ մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է և վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»,–ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |