Շվեդ պատգամավորը դրական է գնահատել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը![]() 26 դեկտեմբերի 2024 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնըդրական է գնահատում Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու այդ ուղղությամբ Երևանի կողմից գործադրվող ջանքերը։ Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանն, ինչպես նաև այդ հարցում Երևանի և Բաքվի միջև առկա տարակարծություններին, հայտնում է Արմենպրեսը։ «Դրական է տեսնել, որ Երևանն ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ»,-ընդգծել է Էրիկ Հելսբորնը։ Շվեդ պատգամավորն, անդրադառնալով այն հանգամանքին, որ ապաշրջափակման հարցում Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել այսպես կոչված «միջանցքի» տրամաբանությունը, շեշտել է, որ Հայաստանի տարածքով անցնող բեռնափոխադրումները պետք է կատարվեն՝ համաձայն հայկական պայմանների։ «Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է ավելի հեշտությամբ մարդկանց և ապրանքները տեղափոխել իր հիմնական տարածքից դեպի արևմտյան էքսկլավի (խմբ․ նկատի է առնվում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը) տարածք: Բայց Բաքուն պետք է հասկանա, որ հայկական տարածքով անցնող բոլոր փոխադրումները պետք է իրականացվեն հայկական պայմաններով»,-նշել է շվեդ պատգամավորը։ Զրուցակիցն անդրադարձ է կատարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ Ադրբեջանի սահմանադրությունը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ է պարունակում։ «Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիաների պատմությունը՝ ես կասեի, որ նման մտահոգությունները հասկանալի են»,–նշել է նա։ Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |