Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը20 մայիսի 2009 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը (3 լիգա), որը տեղի կունենա հունիսի 20-21-ին Բոսնիայի ու Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում:Մրցաշարին կմասնակցեն 13 երկրների հավաքականներ, այդ թվում Իսրայելի, Դանիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ալբանիայի, Անդորայի, Մոլդովայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի եւ AASSE (Եվրոպայի փոքր պետությունների թեթեւ աթլետիկայի ասոցիացիա) թիմերը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայում, հայ մարզիկները Սերբիա կմեկնեն 30-հոգանոց պատվիրակության կազմում: Սակայն հավաքականի կազմը կորոշվի Հայաստանի թեթեւ աթլետիկայի առաջնությունից հետո, որը կանցնի Արտաշատում մայիսի 30-31-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |