Միջազգային ընկերությունները հեռանում են Վրաստանից21 մայիսի 2009 - 00:22 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային ընկերությունները գնահատում են Վրաստանի գործընթացներն որպես ներքին անկարգություններ, քաղաքական դիմակայություն եւ անբարենպաստ են իրենց գործունեության համար եւ դադարեցնում են իրենց գործունեությունը Վրաստանում»,-այսօր հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիան: «Այս ամենը կապված է ինչպես տնտեսական ճգնաժամի, այնպես էլ Ադրբեջան, Թուրքիա եւ Հայաստան տանող ճանապարհները փակելու վերաբերյալ երկու շաբաթ առաջ ընդդիմության արած հայտարարությունների հետ: Եթե դա իրականություն դառնար, կդադարեցվեր տարանցումը, ինչը Վրաստանի միջազգային պարտավորությունն է: Միջազգային ընկերություններն այս ամենը գնահատում են որպես ներքին անկարգություններ, քաղաքական դիմակայություն եւ անբարենպաստ են իրենց գործունեության համար եւ դադարեցնում են իրենց գործունեությունը Վրաստանում»,-այսօր հայտարարել է Վրաստանի տնտեսական զարգացման նախարարը: Նրա խոսքերով, հենց այդ պատճառով կարեւոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը, հայտարարություններ անելով, մտածի նաեւ սեփական երկրի բարգավաճման մասին: «Ներքաղաքական գործընթացներն ավելի շատ սպառնալիք են կրում, քան արտաքին սպառնալիքները: Մարդիկ բավական հոգատար վերաբերմունք ունեն իրենց բիզնեսի հանդեպ, բնականաբար, նրանք զգուշավոր են, իսկ դա ազդում է մեր տնտեսության եւ եկամուտների վրա»,-հայտարարել է նախարարը, հաղորդում է «Business Գրուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |