Աշխարհում արդեն ավելի քան 10 հազար մարդ վարակվել է խոզի գրիպով

PanARMENIAN.Net - A/H1N1 գրիպի հարուցիչով վարակման լաբորատորիայում հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 10 հազարը: ԱՀԿ մայիսի 20-ի տվյալներով, աշխարհի 41 երկրում արձանագրվել է վարակի 10 հազար 243 դեպք:



A/H1N1 գրիպի բարձր ախտածնության աստիճան ունեցող հարուցիչով վարակման մահացու դեպքեր գրանցվել են Մեքսիկայում` 72 դեպք 3 հազար 648-ից, ԱՄՆ-ում ` 6 դեպք հինգ հազար 469-ից, Կանադայում մեկ դեպք 496-ից, Կոստա-Ռիկայում` 1 9 դեպքից:



Ինչպես նախկինում հաղորդվել էր, ԱՀԿ-ը որոշում էր կայացրել H1N1 գրիպի հարուցիչով վարակման սպառնալիքի մակարդակը չորրորդից բարձրացնել հինգերորդ: Դա նշանակում է, որ հարուցիչը փոխանցվում է մարդու միջոցով եւ հայտնաբերվել է ԱՀԿ հսկողության տակ գտնվող առնվազն երկու երկրում: Դեռ ավելին, սպառնալիքի հինգերորդ եւ նախավերջին մակարդակն ահազանգում է հիվանդության համաշխարհային պանդեմի անխուսափելիության եւ դրան անհապաղ նախապատրաստվելու անհրաժեշտության մասին: Այդ հարուցիչով վարակվելու վտանգ չկա լավ պատրաստված խոզի մսի եւ մսամթերքի օգտագործման դեպքում:



ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր հիվանդ են, հետաձգել միջազգային ուղեւորությունները, իսկ այն մարդկանց, ում մոտ երեւան են եկել ախտանշաններ այդպիսի ուղեւորությունից հետո, դիմել բուժօգնության, գրում է Բելտան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---