Եվրոպայի խորհրդի նախագահն անհամբեր սպասում է Փաշինյանի հետ հանդիպման![]() 14 հունվարի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ անհամբեր սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Նա այդ մասին գրել է X-ի իր էջում։ Նա նշել է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան: «Ես ԵՄ հանձնառությունն եմ հայտնել ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Անհամբեր սպասում եմ առաջիկայում վարչապետ Փաշինյանի հետ անձնական հանդիպման»,- ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ՝ շնորհավորելով նրան բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթելով, ինչպես նաև գոհունակություն արտահայտելով Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Կոշտայի հարցին ի պատասխան Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից: Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |