Հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Մոսկվայից21 մայիսի 2009 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը տրանսպորտի, էներգետիկայի ու առեւտրի ոլորտներում փոխկապակցված է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության հետ: Այդ մասին Երեւանում «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափի նվազեցման ռուսական կողմի պահանջը տնտեսապես անշահավետ դարձրեց այս նախագիծը: Այդպիսով, Հայաստանը շարունակում է լիովին կախված մնալ ռուսական գազից: Մոսկվայի գործողությունները հեռու են ռազմավարական գործընկերոջ քայլերից, ինչպիսին է Ռուսաստանը Հայաստանի համար»,-ասել է հայ փորձագետը: Ելնելով դրանից, Ռ.Կիրակոսյանը հավելել է, որ ցավոք, հայ-իրանական հարաբերությունների ապագան կախված է Մոսկվայից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանը որոշակի կախվածություն ունի ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: «Միեւնույն ժամանակ, եթե Երեւանը կարողանա համապատասխան արտաքին քաղաքականություն վարել, ապա մեզ կհաջողվի կամուրջ դառնալ Արեւմուտքի ու Իրանի միջեւ: Սակայն դա իրականություն կդառնա միայն եթե Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա»,-հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |