Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով21 մայիսի 2009 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բոլոր նախագծերն, որոնք Հայաստանը իրականացնում է հարեւան Իրանի հետ, ուղղված են, հիմնականում, անվտանգության ապահովմանն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ էներգետիկայում եւ բնապահպանական ոլորտում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՊԸ քաղաքակրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում: «Անվտանգության ապահովման տեսակետից Իրանը չափազանց կարեւոր դեր ունի: Հայաստանի անկախության օրվանից ի վեր մենք բազմիցս ենք համոզվել դրանում: Հայաստանի շրջափակման պայմաններում Իրանը «միակ կյանքի ճանապարհն էր»,-ասել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների զարգացման հարցը: «Գազամուղի առկայությունը լրացուցիչ հնարավորություն է այս առումով: Չմոռանանք նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը մեր երկրի համար ելք կբացի արտաքին աշխարհ»,-նշել է Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով: «Այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Իրանն այլընտրանքայինից դառնա ռեսուրսների հիմնական առաքիչը»,-ընդգծել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |