Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը սպառնացել է Ադրբեջանին Իսրայելի հետ կապերի համար21 մայիսի 2009 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին սպառնացել է Ադրբեջանին Իսրայելի հետ կապի համար: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում անելով «Fars» գործակալությանը, Հասան Ֆիրուզաբադին «սխալ է համարում է սիոնիստական պետության նախագահ Շիմոն Պերեսի այցը Բաքու»: Նրա խոսքերով, Բաքուն պետք է ուշադիր մոտենա այդ հարցին, ոչ թե լարի իրավիճակը. «Ես չեմ կարծում, որ Պերեսի այցը բարեկամական քայլ էր Իրանի հանդեպ»: Ինչպես նշում է 1news.az-ը, հուլիսի սկզբին առաջին պաշտոնական այցով Բաքու կժամանի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Պերեսը համարվում է դիվանագիտության մեծ վարպետ: Նրա այցը Բաքու քաղաքակրթական մերձեցման բնույթ է կրելու: Իր նախապատրաստական շփումներում Պերեսը ընդգծում է, որ խոսքը մի ժողովրդի մասին է, որը դարեր շարունակ անկեղծ բարեկամություն է արել հրեա ժողովրդի հետ: Իսկ Բավքում նշում են, որ Պերեսի այցը ինքնատիպ պատասխան է Թեհրանին Հայաստանի հետ մերձեցման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |