Իսրայելի վարչապետը ՀԱՄԱՍ–ին մեղադրել է գործարքի ձգձգման համար![]() 16 հունվարի 2025 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետի գրասենյակը մեղադրել է ՀԱՄԱՍ–ին համաձայնությունները խախտելու և պատանդների ազատ արձակման բանակցություններում վերջին րոպեին «ճգնաժամ» ստեղծելու համար: «ՀԱՄԱՍ–ը խախտում է համաձայնությունները և վերջին րոպեին ճգնաժամ է ստեղծում, որը խանգարում է համաձայնությանը», - նշված է վարչապետի գրասենյակի՝ անգլերեն և եբրայերեն տարածած հայտարարությունում, գրում է Times of Israel-ը։ Նշվում է, որ «Իսրայելի կառավարությունը չի հավաքվի, մինչև միջնորդներն Իսրայելին չտեղեկացնեն, որ ՀԱՄԱՍ–ն ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»։ Վարչապետի գրասենյակը նշել է, որ ներկայիս վեճը կապված է ազատ արձակվելիք պաղեստինյան բանտարկյալների ինքնության հետ։ «ՀԱՄԱՍ–ը պահանջում է բացահայտել այդ մարդասպանների ինքնությունը, ինչը հակասում է նախնական պայմանավորվածություններին», –ասվում է հաղորդագրության մեջ։ Համաձայնագրի արտահոսած տարբերակում նշված էր, որ բանտարկյալների ազատ արձակումը կկատարվի «երկու կողմերի համաձայնեցված ցուցակների հիման վրա»։ Հունվարի 15–ին Կատարի վարչապետը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին, որ հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի և ՀԱՄԱՍ–ի միջև։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շարունակում է պնդել, որ վերջնական հաստատումը կախված է չլուծված հարցերից։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |