Մխիթարյան. Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին![]() 17 հունվարի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինստագրամյան իր էջում հանդես է եկել կոչով՝ պահանջելով ազատ արձակել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ բանտարկյալներին։ «Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին»,- գրել է Մխիթարյանը՝ դիմելով միջազգային կազմակերպություններին։ Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը հունվարի 16–ին տարածած իր ուղերձում հայտարարել է, որ ոչ մի ցուցմունք չի տվել և որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են։ Նա նաև պնդել է իր անմեղությունն ու պահանջել դադարեցնել իր և մյուս հայերի նկատմամբ կիրառվող «քաղաքականացված գործը»։ Վարդանյանի գործով դատական նիստը նախատեսված է սկսել հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ին, Բաքվի դատարանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |