Փաշինյան․ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր դեմ կազմակերպվող օպերացիան![]() 17 հունվարի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով անվտանգության խնդիրների մասին, նշել է, որ անվտանգության մեր հիմնական մոդելը եղել է ՀԱՊԿ-ը, սակայն վերջերս հայտնի է դարձել, որ կառույցի անդամ երկրներից մեկի ղեկավարը քննարկել է մեր երկրի դեմ կազմակերպվող օպերացիան: Նա այդ մասին խոսել է «Ընտանեկան փոդքասթում»։ Ըստ նրա, անվտանգության այդ մոդելին ծանոթ ենք վերջին 30 տարում, սակայն, այն գործել է հարյուրամյակներով, հանգեցրել պետականության կորստի։ «Եղել է Ա ուժ, որը սպառնում է մեզ, և Բ ուժն, որին կանչել ենք այդ սպառնալիքի դիմակայելու համար: Սովորաբար հաջորդ պահին լինում է հակառակը, Բ ուժն է մեզ սկսում սպառնալ ու մենք Ա ուժին ենք հրավիրում այդ սպառնալիքի դեմն առնելու համար: Արդյունքում Ա և Բ ուժերը գործարքի են գնում իրար հետ ու մենք այլևս կանչելու որևէ մեկին չենք ունենում, որ մեր խնդիրը լուծի»,- ասել է նա: Նա նշել է նաև անվտանգության համար փափուկ գործիքներ կիրառելու կարևորության մասին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |