Փաշինյանն ու Պուտինը քննարկել են առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակում![]() 17 հունվարի 2025 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Կրեմլը, իր հերթին, նշել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Փաշինյանը պարզաբանել է իրավիճակը, կապված ԵՄ հետ հարաբերություններին առնչվող Երևանի վերջին քայլերի հետ։ ՌԴ ղեկավարը համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ է տվել»,–ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |