Human Rights Watch․ Ադրբեջանի իշխանությունը սաստկացրել է իր քննադատների հետապնդումները

Human Rights Watch․ Ադրբեջանի իշխանությունը սաստկացրել է իր  քննադատների հետապնդումները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Human Rights Watch (HRW), մեղադրել է Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների, ներառյալ ակտիվիստների և լրագրողների ճնշման մեջ COP29-ից առաջ:

Կազմակերպությունը հունվարի 16-ին ներկայացրել է 2024 թվականի աշխարհում մարդու իրավունքների վիճակի տարեկան զեկույցը։

Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ «իշխանությունը սաստկացրել է իր քննադատների հետապնդումները՝ հատկապես ՄԱԿ-ի COP29 Կլիմայի համաժողովից շրջանում, գրում է Turan-ը։

«Մի քանի ամիս առաջ իշխանությունները ձերբակալել են տասնյակ մարդկանց, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների՝ քաղաքականապես մոտիվացված մեղադրանքներով։ Իշխանությունները շարունակել են խախտել խոսքի և հավաքների ազատությունը՝ կաթվածահար անելով քաղաքացիական հասարակությունը։ Խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը կալանավայրերում նույնպես շարունակվել են», – նշված է զեկույցում։

Ասվում է նաև, որ փետրվարին և սեպտեմբերին տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ազատ և արդար ընտրությունների չափանիշներին։ Միջազգային դիտորդները արձանագրել են «քննադատական ձայների ճնշում» և ընտրությունները անվանել «առանց մրցակցության»։

Հունվարին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մերժել է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կառավարության կողմից «հիմնարար պարտավորությունների» խախտումների պատճառով։

2024 թվականին շարունակվել են ընդդիմադիրների ճնշումները։ Ապրիլին ձերբակալվել է ընտրությունների վերահսկման խմբի ղեկավար Անար Մամեդլին։ Նա նաև համահիմնադիրն է COP29-ին նախորդած կլիմայական արդարադատության նոր կոալիցիայի։

«Արհեստական մեղադրանքներով ձերբակալվածների թվում են նաև նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովը, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն, հրապարակախոս Իմրան Ալիևը և բլոգեր Ֆամիլ Խալիլովը։

Ապրիլին ակադեմիկոս Գուբադ Իբադօղլուն, ով 2023 թվականին ձերբակալվել էր կեղծ փաստաթղթերի և ծայրահեղականության մեղադրանքով, տեղափոխվել է տնային կալանք, ապա հայտնվել խիստ ոստիկանական վերահսկողության տակ։

2023-ի նոյեմբերից իշխանությունները հետապնդում են անկախ լրատվամիջոցներ՝ Abzas Media, Toplum TV և Kanal 13։ Լրագրողները և աշխատակիցները ձերբակալվել են, իսկ 12 մարդ, այդ թվում՝ Ուլվի Հասանլուն և Սևինջ Վագիֆգյզըն, մնում են կալանքի տակ»,մ–ասվում է զեկույցում։

Մարտին ոստիկանությունը խուզարկել է Toplum TV-ի գրասենյակը՝ բռնագրավելով սարքավորումները և ձերբակալելով հինգ ակտիվիստների։

HRW-ի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի գործելակերպը։ 2024-ի հուլիսին Abzas Media-ն հրապարակել է զեկույց Ուլվի Հասանլուի կողմից ներկայացված խոշտանգումների մասին։

Նույն ամսում Եվրոպայի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն մեղադրել է Ադրբեջանին համագործակցությունից հրաժարվելու մեջ՝ դա անվանելով «Եվրոպական կոնվենցիայի խախտում»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---