Ադրբեջանն ու Վրաստանը գործակցության հուշագիր կստորագրեն տրանսպորտային միջանցքի ոլորտում![]() 17 հունվարի 2025 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստվում են ստորագրել հուշագիր՝ տրանսպորտային միջանցքի ոլորտում գործակցության վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացմանը, որի թողունակությունն աճել է 1 մլն-ից մինչև 5 մլն տոննա։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտնել է այդ մասին երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նստաշրջանի ընթացքում, հայտնում է APA-ն։ «Բաքվի միջազգային առևտրային նավահանգիստը, որը Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկն է, առանցքային դեր է խաղում Միջին միջանցքում։ Ներկայումս ընթանում են աշխատանքներ նավահանգստի տարողունակությունը 15-ից 25 միլիոն տոննա բարձրացնելու ուղղությամբ։ Վրաստանի Փոթի և Բաթումի նավահանգիստներն էլ կարևոր դերակատարներ են այս միջանցքում։ Մենք շատ ուրախ ենք, որ այսօր համապատասխան կառույցները կստորագրեն հուշագիր տրանսպորտային միջանցքի ոլորտում համագործակցության մասին։ Սա ամրապնդում է Ադրբեջանի և Վրաստանի դերը որպես կարևոր տարանցիկ հանգույցներ միջազգային առևտրի մեջ», - նշել է վարչապետը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |