Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Ադրբեջան

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 18–ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան՝ քննարկելու կարևոր միջազգային հարցեր։ Այդ տեղեկությունը հրապարակվել է թուրքական մամուլում, հայտնում է APA-ն։

Ակնկալվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հիմնական թեմաները ներառում են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը, ինչպես նաև Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի իրավիճակը։

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Հաքան Ֆիդանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---