ՀԱԿ–ն անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների «ակնհայտ և բացարձակ անտարբերությունը» ԼՂ գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ![]() 20 հունվարի 2025 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) անընդունելի է համարում ՀՀ իշխանությունների «ակնհայտ և բացարձակ անտարբերությունը» Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի հարցում։ Կուսակցությունն իր հայտարարությամբ դատապարտում է ոչ միայն Ադրբեջանի կողմից կազմակերպված դատավարությունները, այլ նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունն ու անգործությունը։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք 1992 թվականից ի վեր բանակցություններում ճանաչել են Արցախի ղեկավարներին որպես լեգիտիմ գործընկերներ, առաջին հերթին պետք է պահանջեին նրանց ազատությունը։ Սակայն նրանց լռությունը խորացնում է անարդարությունը։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջանական հաշտեցման և խաղաղության հաստատման օրակարգի անբաժանելի մաս։ Նրանք պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի խմբի երկրներին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի Խորհրդին և Եվրոպական խորհրդարանին՝ ներկայացնելով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի ոտնահարումը»,- ասված է հայտարարությունում։ ՀԱԿ-ը դատապարտել է նաև հայկական հանրության մեջ հնչող ցանկացած մեղադրանք, ուղղված գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարներին՝ շեշտելով, որ կարևոր է նրանց կյանքը, առողջությունը և անվտանգ վերադարձը հայրենիք։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |