Փոխնախարար․ Աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով![]() 21 հունվարի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Նա ներկայացրել է ծրագրի նպատակը և առանձնահատկությունները։ «Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,- ընդգծել է Սարգսյանը, գրում է Aysor.am-ը։ Այս ուժերը նախատեսվում է համալրել այն քաղաքացիներով, ովքեր հաշվառված են համայնքներում, սակայն պատերազմի ժամանակի հաստիքներին չեն կցագրված, ինչպես նաև պահեստազորի երկրորդ խմբում գտնվող կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով։ Ներգրավումը իրականացվելու է կամավորության հիմքով՝ կնքելով հատուկ պայմանագիր, որը չի դիտարկվելու որպես զինվորական ծառայության պայմանագիր։ «Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին»,- հավելել է փոխնախարարը։ Նա ընդգծել է, որ համակարգը ուղղված է անվտանգության մակարդակի բարձրացմանն ու համակարգման բարելավմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |