Մարության․ Տրանսպորտում թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50 հազար դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա![]() 21 հունվարի 2025 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հանդես է գալիս փետրվարի 1–ից տրանսպորտում ուղեվարձի թանկացումը բոյկոտելու կոչով, հայտարարել է, որ թանկացված ուղեվարձը չվճարելու համար 50,000 դրամ տուգանելու օրենսդրական որևէ դրույթ չկա։ Նա հավելել է, որ իրավաբաններին խնդրել էր մեկ անգամ ևս ստուգել և վերջիններս վերահաստատել են, որ չկա նման դրույթ։ «Ավելին, եթե հանկարծ ինչ–որ մեկին տուգանեն 50,000 դրամով, մենք իրավաբանական բոլոր ծախսերը մեզ վրա կվերցնենք և կբեկանենք դա»,- հավելել է Մարությանը։ Նա նշել է, որ նախաձեռնությունը հիմնված է օրինականության վրա և մասնակիցները կարող են հանգիստ իրականացնել այդ գործողությունները։ Մարությանն ավելի վաղ բոլորին հորդորել էր փետրվարի 1-ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը, վճարել 100 դրամ և անցնել առաջ՝ առանց վիճաբանելու վարորդի հետ։ Փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրային տրանսպորտի նոր սակագինը։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ տրանսպորտի ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսված՝ տրանսպորտային քարտով, QR կոդով, բջջային հավելվածի միջոցով և բանկային քարտով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |