Արմենտելը չի վախենում Orange-ի հետ մրցակցությունից

PanARMENIAN.Net - Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ռուսական «Վիմպելկոմ» ընկերության` ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, Orange-ը բավական հզոր ընկերություն է, որն իրեն լավ է երաշխավորել Եվրոպայի շուկաներում, բայց որքանով հաջողված նրանք կկարողանան իրագործել կուտակված փորձն ԱՊՀ տարածքում, մենք հետագայում կտեսնենք: Նա նաեւ նշեց, որ Vivacell-MTC ընկերության հետ նրանք տարածաշրջանում աշխատելու մեծ փորձ ունեն, որպիսին Orange-ը դեռ չունի: Բացի դրանից, նա կդառնա երրորդ օպերատորը, որը, հաշվի առնելով Հայաստանի ոչ մեծ բնակչությունը, բավական բարդ է: «Ոչ մեծ շուկա մտնող ցանկացած խոշոր ընկերություն չպետք է անմիջապես հատուցում ակնկալի: Բոլոր խոշոր ընկերությունները խաղում են երկար խաղեր»,- նշել է Դմիտրի Պլեսկոնոսը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---