Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են վերանայել վճարումների ժամկետները

Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են վերանայել վճարումների ժամկետները

PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Կաթնամթերք արտադրողներն առաջարկում են վերանայել վճարումների ժամկետները։

Մասնավորապես արտադրողներն առաջարկում են կաթնամթերքի մի շարք տեսակների համար՝ կաթ, թթվասեր, կաթնաշոռ և այլն, որոնք պիտանելիության սեղմ ժամկետներ ունեն, վճարումների ավելի նվազ ժամկետ սահմանել։ Միաժամանակ առաջարկվել է շահութահարկից նվազեցվող խոտանված ապրանքի տոկոսն ավելացնել, քանի որ փաստացի կաթնամթերքի պարագայում այն 1 տոկոսից ավելի է կազմում։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում, որոնց համաձայն առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: 90 օր կետանցի և 3 մլն դրամ և ավել չվճարված պարտքի դեպքում հանձնաժողովն իրավասու է վարչարարություն իրականացնելու։ Այդ փոփոխության արդյունքում ոլորտում էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել՝ մոտ 2․5 մլրդ դրամի նախկինում կուտակված պարտքեր են մարվել։ Այնուամենայնիվ կաթնամթերք արտադրողները, ոլորտի առանձնահատկություններից ելնելով, մի շարք հարցեր են բարձրացրել։

Հանդիպման արդյունքներով որոշվել է քննարկել և բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել բարձրացված հարցերին, միաժամանակ կարևորվել է սպառողների վարքագծի փոփոխության ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---