Արդար ընտրությունների դեպքում ՀԱԿ-ը 70 տոկոս ձայներ հավաքելու հնարավորություն ունի

PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները նախընտրական քարոզարշավի նմանակում են ստեղծում: Նրա համար, որ Երեւանի բնակիչները չգիտակցեն, որ սկսվել է նախընտրական քարոզարշավ եւ սպասվում են Ավագանու խորհրդի ընտրություններ, նրանք օգտագործում են բոլոր միջոցները, այդ թվում եւ իշխանամետ ԶԼՄ-ները»,- այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը :



Ինչպես նշել է Շահնազարյանը, իշխանությունները հիանալի հասկանում են, որ ընտրություններում քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում արդյունքները կեղծելու շանսերը նրանց մոտ բազմապատկվում են: «Արդար ընտրություններ անցկացնելու դեպքում ՀԱԿ-ը 70 տոկոս ձայներ հավաքելու հնարավորություն ունի, քանի որ Երեւանի ընտրողների 80 տոկոսը հոգնել է իշխանություններից եւ չի քվեարկելու նրանց օգտին»,- հայտարարել է Շահնազարյանը եւ ավելացրել, որ ՀԱԿ-ը կանի ամեն ինչ, որպեսզի խոչընդոտի կեղծիքները:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե հատկապես ինչպիսի քայլեր է պատրաստվում ձեռնարկել ՀԱԿ-ն արդար ընտրությունների անցկացման համար, եւ չի խախտում արդյոք ՀԱԿ-ն օրենքները, կոչ անելով իր կողմնակիցներին ոստիկանության աշխատանքը վերահսկելու համար հավաքվել ընտրատարածքների մոտ, Շահնազարյանը պատասխանեց. «Ի՞նչ օրենքների մասին է խոսքը գնում: Սերժ Սարգսյանի եւ Ալիկ Սարգսյանի «օրենքները» նրանց համար են գործում, ովքեր իրենց հետ են: Ինչ վերաբերում է ընտրատարածքներում ոստիկանության գործողությունների վերահսկմանը, ապա դա գործողությունների ծրագիր չէ, այլ միայն առաջարկություն»:
 Ուշագրավ
---