Պեսկով․ Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մտադրության մասին![]() 23 հունվարի 2025 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև վերջին բանակցությունների ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցը չի քննարկվել։ Պեսկովը հավելել է, որ Երևանը դեռևս չի հայտարարել ՀԱՊԿ-ը լքելու մտադրության մասին, գրում է «Իզվեստիան»։ «ՀԱՊԿ-ը ինքնուրույն, հասուն, կայացած և արդյունավետ կազմակերպություն է։ Դրա աշխատանքը շարունակվում է»,- նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը ճեպազրույցի ժամանակ։ Ավելի վաղ Պեսկովը ժխտել էր այն պնդումները, թե ՀԱՊԿ-ը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ շեշտելով, որ կազմակերպությունը պաշտպանում է իր անդամների անկախությունը։ Նա ընդգծել էր, որ Հայաստանը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ռազմավարական և տակտիկական մոտեցումները՝ ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության վերաբերյալ։ 2024–ի դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը համարում է իրեն ՀԱՊԿ-ից դուրս և այլևս չի մասնակցում կազմակերպության որոշումների ընդունմանը։ Բացի այդ, սեպտեմբերին Հայաստանը մտահոգություն էր հայտնել ՀԱՊԿ-ի կողմից երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ նշելով, որ կազմակերպությունն անտեսում է հանրապետության հարցերը։ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև լարվածությունը սկսվել էր 2022 թ․ նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը՝ պատճառաբանելով, որ այն չի պարունակում հստակ քաղաքական գնահատական։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |