Թուրքիային խոստացել են ԵՄ ընդունել21 մայիսի 2009 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Եվրահանձնաժողովը ԵՄ այժմյան եւ ապագա նախագահների հետ միասին հավաստիացրել է Թուրքիային, որ նրա անդամակցությունը ԵՄ-ին շարունակում է մնալ օրակարգում` անկախ Գերմանիայի ու Ֆրանսիայի առարկություններից«Եվրահանձնաժողովը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը շարունակելուն` բանակցությունների այն մոդելի հիման վրա, որը միաձայն ընդունվել է ԵՄ անդամ բոլոր երկրների եւ Թուրքիայի կողմից 2005-ին»,-հայտարարել է ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլլի Ռենը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի հետ բանակցությունների արդյունքում: Նման հայտարարություններ են արել նաեւ ԵՄ-ում նախագահող Չեխիայի արտգործնախարար Յան Կոգոուտը եւ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, որի երկիրը կնախագահի ԵՄ-ում հուլիսի 1-ից: Ըստ Դավուդօղլուի, Անկարան լիարժեք անդամակցությունն է համարում բանակցային գործընթացի միակ ընդունելի ելքը, գրում է EUobserver.com-ը: Թուրքիան, որն անդամակցության թեկնածու է դարձել դեռեւս 1999թ., սկսել է բանակցել անդամակցության վերաբերյալ 2005թ. հոկտեմբերին, սակայն ձեռնամուխ է եղել համաձայնագրի 35 կետերից միայն 10-ի կատարմանը եւ միայն մեկն է կատարել ամբողջությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |