Հայաստանի կառավարությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանում ոսկերչության զարգացման համար21 մայիսի 2009 - 22:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը կայացած կառավարական նիստում, նկատի առնելով ակնագործության եւ ոսկերչության զարգացման հայեցակարգով նախատեսված` ճյուղի զարգացմանն ուղղված միջոցառումները, հավանություն է տվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Դրանցով ոսկերչական իրերի արտադրությունը ազատվում է 1 տոկոս շահութահարկի կանխավճարի վճարումից, ինչպես նաեւ հնարավորություն ստանում խնայել ֆինանսական միջոցներ, նպաստել ճյուղի զարգացմանը եւ ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը: Որոշումը ներկայացվելու է ՀՀ Ազգային Ժողով: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:Նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյան նշել է, որ «Հանրությունը պետք է իմանա, որ ոսկերչությունը եւ ադամանդագործությունը համարելով առաջնահերթ ճյուղ, մենք այս փոփոխություններով ստեղծում ենք հարկային բարենպաստ դաշտ: Հարցը քննարկել ենք նաեւ ոսկերիչների եւ ադամանդագործների մեր միջազգային ասոցիացիայում: Նրանց կարծիքով եւս սա կնպաստի ոլորտի զարգացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը: Մեկ տոկոս շահութահարկի կանխավճարի վերացման առաջարկությունը նույնպես իրենք են արել, քանի որ դա խոչընդոտում է ճյուղի զարգացմանը: Օրինագիծը կարող է դիտարկվել մեր հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանության ներքո», - նշվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |