Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն Հայաստանի կառավարության կողմից21 մայիսի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գործադիրը հավանություն տվեց «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» ՀՀ օրենքի նախագծին. այն սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային Ժողով:Այդպիսով, ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել Եվս մեկ հակաճգնաժամային նախաձեռնություն: Ըստ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, «Սա, իհարկե, աննախադեպ օրենքի նախագիծ է, կրելու է ժամանակավոր բնույթ, հակաճգնաժամային բովանդակություն ունի: Օրենքի նպատակն է խրախուսել, որպեսզի խոշոր ներդրողները գան Հայաստան եւ իրականացնեն խոշոր նախագծեր: Այդ պարագայում պետությունը սուբսիդավորելու է այդպիսի նախագծերը այն գումարի չափով, որքան այդ նախագիծը հարկային մուտքեր է ապահովում մեր բյուջե: Այդպիսով, պետությունը ոչ մի վնաս չի կրում, այլ խթանում է, որպեսզի խոշոր ներկրողներ հայտնվեն մոտակա երկու տարվա ընթացքում: Կարծում եմ` այս օրենքի մեջ կարելի է ներառել նաեւ մարզական օբյեկտների կառուցումը: Իհարկե, կառավարությունը հետագայում առանձին կարգ կսահմանի օրենքն իրագործելու համար», այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |