ԳՇ պետ․ Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում

ԳՇ պետ․ Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում

PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում ասել է, որ հակառակորդը դեռ շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, սակայն Հայաստանը շարունակում է խաղաղության ուղին։

«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել», - նշել է Ասրյանը, հայտնում է Auroranews.am-ը։

Նա անդրադարձել է նաև շփման գծում իրադրությանը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ իրադրության գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող օպերատիվ մարտավարական իրադրությանը, և՛ հայտարարություններին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

2022–ին Ասրյանն ասում էր, որ ադրբեջանցիները մեկ-երկու օր մնան, հետո հետ կքաշվեն ՀՀ տարածքներից։

 Ուշագրավ
---