Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է անցկացրել երկրի կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանի հետ։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի կայքը, գրում է Արմենպրեսը։
Նշվում է, որ քննարկումը կազմակերպվել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի պետական հյուրատանը։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: