Հայաստանի ոստիկանությունը կոչ է անում շրջանավարտներին զգույշ լինել Վերջին զանգի օրը22 մայիսի 2009 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային վարչությունը կոչ է արել շրջանավարտներին եւ նրանց ծնողներին զգույշ լինել Վերջին զանգի օրը` մայիսի 23-ին: Ծրագրավորման, հաշվառման ու վերլուծության բաժնի պետ Հայկ Սարգսյանն իր հայտարարության մեջ շնորհավորել է 2009թ. բոլոր շրջանավարտներին Վերջին զանգի կապակցությամբ եւ նշել է, որ վարչությունը նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկել է կանխելու համար ճանապարհատրանսպորտային պատահարները: «Հարկավոր չէ ղեկը վստահել անչափահասներին: Հակառակ դեպքում նրանք բերման կենթարկվեն ոստիկանության բաժանմունք ըստ սահմանված կարգի: Զերծ պահենք մեր երեխաներին ճանապարհատրանսպորտային պատահարներից նրանց կյանքի ամենահանդիսավոր ու կարեւոր օրերից մեկի ընթացքում»,-ասել է Հայկ Սարգսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |