Հարցում․ ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Արցախի ղեկավարությանը վերադարձնելու համար![]() 29 հունվարի 2025 - 15:18 AMT PanARMENIAN.Net - GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել՝ պարզելու, թե արդյոք ՀՀ իշխանությունը բավարար աշխատանք է կատարում Բաքվում շինծու գործերով մեղադրվող հայերին Հայաստան վերադարձնելու համար։ Հունվարի 17-ին Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Հարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի ձեռնարկում Արցախի ղեկավարությանը վերադարձնելու համար։ Հարցման արդյունքների համաձայն, քաղաքացիների 39.0%-ը պատասխանել է՝ «միանշանակ ոչ», իսկ 17.9%-ը նշել է, որ «ավելի շուտ ոչ»։ Միայն 5.6%-ն է համոզված, որ ՀՀ իշխանությունն արդյունավետ գործողություններ է ձեռնարկում։ Մյուս 11.9%-ը տվել է «ավելի շուտ այո» պատասխան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |