ՌԴ դեսպան․ Մասնակցությունը ԵԱՏՄ-ին իրական օգուտներ է բերում երկրներին![]() 31 հունվարի 2025 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում հայ-ռուսական համագործակցությանը, ընդգծել է, որ Մոսկվան մեծ կարևորություն է տալիս այդ գործընկերությանը։ Նա հավելել է, որ մասնակցությունը ԵԱՏՄ-ին իրական օգուտներ է բերում երկրներին: «Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտնի է, այն արդեն հայտարարված է։ Մենք բարձր ենք գնահատում այն փոխգործակցությունը, որը կա Ռուսաստանի և Հայաստանի միջև եվրասիական ինտեգրացիայի, ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում մասնակցությունը մեր երկրներին ու ժողովուրդներին իրական օգուտներ է բերում»,– ասել է դեսպանը, հայտնում է Aysor.am-ը։ Կոպիրկինը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համագործակցության խորացումը, քանի որ ԵԱՏՄ շրջանակում գործընթացները հաջողությամբ զարգանում են։ «Մենք պատրաստ ենք շարունակել ամեն կերպ զարգացնել մեր հայ գործընկերների հետ այն գործընթացները, որոնք բավականին հաջող ընթանում են ԵԱՏՄ-ի շրջանակում»,– ընդգծել է Ռուսաստանի դեսպանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |