Արամ Ա-ն՝ Ցեղասպանության մասով Փաշինյանի խոսքերի վերաբերյալ. Նման մոտեցումներով թշնամու ջրաղացին ջուր է լցվում![]() 31 հունվարի 2025 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած մտքերին՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ծրագրողն ու իրականացնողը հստակ հայտնի են։ «Պատմագետները, ցեղասպանագետները և Օսմանյան կայսրության մասնագետները իրենց հստակ փաստերով հաստատել են Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված լինելու իրողությունը։ Չմոռանանք Հայաստանի անկախության հռչակագրի և Հայոց ցեղասպանության 100-ամյակին համազգային հայտարարության մեջ կատարված հստակ արտահայտությունը Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության մասին»,– ասել է Արամ Ա-ն։ Անդրադառնալով Փաշինյանի հարցադրումներին՝ կաթողիկոսը զգուշացրել է, որ նման մոտեցումներով «թշնամու ջրաղացին ջուր է լցվում»։ «Հայոց ցեղասպանության քննությունը պատմաբաններին հանձնելու առաջարկը Թուրքիայի գաղափարն է։ Հայոց ցեղասպանության՝ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարելու փաստը վիճելի և քննարկման նյութ չէ, դա հաստատել են այլ պետություններն ու խորհրդարանները ևս։ Պետք է զգույշ լինել։ Ապրում ենք վտանգներով լի ժամանակաշրջանում, այս աշխարհաքաղաքական պայմանները մեզ համար նպաստավոր չեն»,– նշել է Արամ Ա-ն։ Նա ընդգծել է, որ ներկայիս պայմաններում առաջնահերթ է ազգային ուժերի համախմբումը և Հայաստանի ու Սփյուռքի՝ միասնական օրակարգի շուրջ միավորումը։ Հունվարի 24-ին Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել էր, որ դեռ պետք է հասկանալ` ինչ է եղել և ինչու։ Շվեյցարիայի Հայկական և հայամետ միությունների խորհուրդը (CAAS) կոչ է արել Փաշինյանին պարզաբանել հունվարի 24-ին Ցյուրիխում արված իր հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |