«Մայր Հայաստան»-ը կբոյկոտի Ավագանու նիստում տրանսպորտի թանկացման քվեարկությունը![]() 31 հունվարի 2025 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագնի բարձրացման քվեարկությանը՝ դա համարելով քաղաքացիներին ֆինանսական բեռի տակ դնելու քայլ։ Երևանի ավագանու իշխող կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, ինչպես նաև նրանց աջակցող որոշ ավագանու անդամներ «Հանրային ձայն»-ից, նախաձեռնել են արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է քաղաքային տրանսպորտի թանկացման հարցը։ «Մայր Հայաստանը» մերժում է քաղաքային տրանսպորտի թանկացման քաղաքականությունը: Մենք ճիշտ ենք համարում նիստը բոյկոտելը, ինչի համար անհրաժեշտ է քվորում չապահովել։ Բայց եթե այլոց մասնակցությամբ, այդուհանդերձ, ապահովվի քվորում և նիստը կայանա, ապա մենք կմասնակցենք քննարկմանը, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքացիներին մոլորեցնող և միակողմանի քարոզչություն 2,5-միավորանոց կոալիցիայի կողմից»,– նշված է խմբակցության հայտարարության մեջ։ «Մայր Հայաստանը» շեշտել է, որ արտահերթ նիստի ընթացքում հիմնավորելու է, թե ինչու են տրանսպորտի սակագնի բարձրացումներն անհիմն և քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռի տակ դնելու փորձ։ «Ովքեր մասնակցեն այդ քվեարկությանը, կկիսեն թանկացման պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին»,– ընդգծել է խմբակցությունը։ «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմը բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ։ Նրանք առաջարկում են նոր սակագնային փաթեթները պահպանելու հետ միասին հնարավորություն տալ ուղևորներին նաև մեկ ուղղության համար վճարել 100 դրամ։ Մարությանը կոչ է անում փետրվարի 1–ից բոյկոտել ուղեվարձի թանկացումը՝ 100 դրամ վճարել և իջնել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |