ԵԱՏՄ–ում տնտեսական աճը 2024-ին մոտ 4% է կազմել![]() 31 հունվարի 2025 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրների տնտեսությունը 2024-ին աճել է մոտ 4%-ով, իսկ Հայաստանն արձանագրել է 6%-անոց տնտեսական աճ՝ դաշինքի ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Պաշտոնական տվյալներով՝ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵԱՏՄ ՀՆԱ-ն աճել է 4,2%-ով, իսկ առանձին երկրներում հետևյալ ցուցանիշներն են արձանագրվել՝ Հայաստան` 6%, Բելառուս` 4.5%, Ղազախստան` 4.1%, Ղրղզստան` 8.4%, Ռուսաստան` 4.2%, հայտնում է Sputnik Արմենիան։ Ինչպես հայտնում է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը, այս տվյալները ներկայացվել են Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ ձևաչափով նիստում, որին Հայաստանից մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ մինչև 2030 թվականը միության տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համար։ Գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ագրոարդյունաբերական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, տեխնոլոգիական զարգացումներին, սելեկցիայի, սերմնաբուծության և գյուղատնտեսական արտադրության առաջմղման միջոցառումներին։ Քննարկվել է նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ակտիվացման անհրաժեշտությունը՝ համագործակցության ու տնտեսական փոխգործակցության արդյունավետությունն ամրապնդելու համար։ Նիստի ընթացքում նաև հավանության է արժանացել Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի խթանել տրանսպորտային համագործակցությունն ու առևտրային կապերի խորացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |