Փաշինյան․ Սահմանազատումը 2024-ին առարկայացավ՝ Ադրբեջանի հետ առաջին երկկողմ փաստաթուղթն ունենք![]() 31 հունվարի 2025 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2024 թվականին ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել, առարկայացել է։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի հետ ստորագրվել է առաջին երկկողմ միջպետական փաստաթուղթը։ Վարչապետն այդ մասին խոսել է իր հրավիրած ասուլիսում։ Նա նշել է նաև, որ այդ փաստաթուղթը համապատասխան ընթացակարգերով հաստատվել է երկու երկրների կողմից՝ շեշտելով դրա կարևորությունը։ «Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի Իսլամական Հանրապետության սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա»,- ասել է նա։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |