Եկամուտների հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը![]() 31 հունվարի 2025 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը հետաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Նա նշել է, որ նույնականացման քարտերի տրամադրման հետ կապված հերթեր են առաջացել։ «ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր»,– նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ բոլոր վարձու աշխատողները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |