Դատախազ․ Ծառուկյանի որդին թիկնապահներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը![]() 31 հունվարի 2025 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը մանրամասներ է ներկայացրել Ծաղկաձորի խաղատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի շրջանակում ներգրավված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Նա հայտնել է, որ Ծառուկյանի որդին թիկնապահներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը, հայտնում է «Լուրերը»։ Նա նշել է, որ դեպքի օրը Նվեր Ծառուկյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված խաղատուն, կատարել խաղադրույքներ, որից հետո վիճաբանել է խաղատան աշխատակիցների հետ, վնասել գույքը, այնուհետ կայանատեղիում և բակային հատվածում արձակել է մի քանի կրակոց և հեռացել: Քննությունը շարունակվում է, և իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել գործի հանգամանքները։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նվեր Ծառուկյանի միջազգային հետախուզում է հայտարարվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |