Փայլան․ Եթե կարողանանք համոզել Թրամփին, նա կկարողանա համոզել էրդողանին և Ալիևին![]() 31 հունվարի 2025 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը, խոսելով հայ–թուրքական կարգավորման և հայ–ադրբեջանական բանակցությունների մասին, կարևորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դերը։ Նա հայտարարել է, որ եթե նա կկարողանա համոզել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, հայտնում է Factor.am-ը։ «Եթե մենք կարողանանք համոզել Թրամփին, նա էլ կկարողանա համոզել էրդողանին և Ալիևին։ Էրդողանին` որ բացի հայ-թուրքական սահմանը, հարաբերությունները կարգավորվեն, Ալիևին էլ՝ որ ճանապարհները բացվեն, որից ինքն էլ կարող է օգտվել, իսկ, եթե չանի՝ պատիժներ կկիրառվեն»,-ասել է նա։ Փայլանի կարծիքով, Ալիևը չի ցանկանում ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ զգում է, որ Հայաստանն ավելի կշահի դրանից։ Ըստ նրա՝ Թրամփը սիրում է հարուստներին, իսկ ԱՄՆ–ում հարուստ հայեր շատ կան՝ «կարող են գնալ, Թրամփին ասել, որ կազմակերպի այս խաղաղության հաստատումը»։ Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան կարող է Հայաստանին ցորեն վաճառել, եթե Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառի Երևանի դեմ։ «Կարող ենք 40 %-ը Թուրքիայից գնել»,–ասել է նա՝ հավելելով, որ պետք է նվազեցնել կախվածությունը ՌԴ–ից նաև գազի հարցում։ «Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխել։ Եթե այս պայմանագիրը կնքվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք գնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը»,–ասել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |