Վարչապետ․ Բաքվին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա գերիների և անհետ կորածների հարցին![]() 31 հունվարի 2025 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա գերիների և անհետ կորածների հարցին։Նա այդ մասին խոսել է իր հրավիրած մամուլի ասուլիսում։ Նա հավաստիացրել է, որ բոլոր հարցերը քննարկվում են։ «Նրանք մարդիկ ենք, որոնք պահվում են կալանքի տակ՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Բոլոր հարցերը քննարկվում են։ Մի քանի գրավոր առաջարկներ ենք փոխանցել Ադրբեջանին: Գուցե, այդ գրավոր առաջարկների վերնագիրը դրած չի պայմանագիր այսինչի մասին, բայց այդ բոլոր հարցերը բանակցվում են, դրանք բանակցային բովանդակություններ են։ Արդյոք այդ թեմաների մեջ կա՞ անդրադարձ գերեվարվածների, պատանդների և այլ պահվող անձանց մասին։ Իհարկե, կա, կա աներկբա և անընդհատ, չի կարող չլինել։ Արդյոք այդ բոլոր թեմաների մեջ կա՞ անհետ կորածների մասին։ Իհարկե, կա, չի կարող չլինել»,–ասել է վարչապետը։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակը էսկալացիա հրահրելն է։ Բաքուն ժխտում է այդ մեղադրանքները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |