Գրիգորյանի մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին![]() 31 հունվարի 2025 - 17:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանում է, որտեղ հունվարի 30-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Նիստը կազմակերպվել էր Ալմաթիում՝ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ջանքերի անհրաժեշտությունը՝ մինչև 2030 թվականը միության տնտեսական զարգացման նպատակներին հասնելու համար։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ագրոարդյունաբերական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, տեխնոլոգիական զարգացումներին, սելեկցիայի, սերմնաբուծության և գյուղատնտեսական արտադրության առաջմղման միջոցառումներին։ Նիստի ընթացքում նաև հավանության է արժանացել Հայաստանի և Ղազախստանի միջև բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը, որը նպատակ ունի խթանել տրանսպորտային համագործակցությունն ու առևտրային կապերի խորացումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |