Հունական Air News-ը Երևանը ներկայացրել է որպես տարվա զբոսաշրջային անակնկալ![]() 31 հունվարի 2025 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հունական Air News զբոսաշրջային ամսագիրը ծավալուն նյութ է հրապարակել Հայաստանի մասին` մայրաքաղաք Երևանը ներկայացնելով որպես տարվա զբոսաշրջային անակնկալ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։ Պարբերականը կոչ է անում բացահայտել Երևանը և նրա հմայքը հիմա՝ նախքան այն կդառնա ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը: «Հայաստանի մայրաքաղաքը զարմացնում է իր յուրահատուկ մշակույթով, ճարտարապետությամբ և համեղ խոհանոցով: Արժե այցելել Հանրապետության հրապարակ, Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, Արարատ կոնյակի թանգարանը և Կասկադ՝ քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Լավագույն խոհանոցային փորձառությունները սպասում են ձեզ ավանդական ուտեստներով ռեստորաններում։ Բացի այդ, Երևանից մեկօրյա ուղևորության համար իդեալական վայր է Սևանա լիճը, որտեղ կարող եք վայելել զարմանալի բնությունը և այցելել միջնադարյան Հաղարծնի վանքը»,–ասվում է հոդվածում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |