Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն առավել վտանգվածն է22 մայիսի 2009 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունը, այս ոլորտի առանձնահատկություններից ելնելով, Հայաստանում ամենից վտանգված բնագավառն է, լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Վտանգավոր ոլորտներն իսկապես միշտ ֆինանսավորել են բարձր տոկոսադրույքով, դրան գումարվել է նաեւ տնտեսական ճգնաժամը»,- ասել է նա: Մինասյանի խոսքերով, գյուղատնտեսության վարկավորումը բարձր տոկոսադրույքով, մասնավորապես, վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորումն այս ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ չի ստեղծի: Նա նշեց, որ այս տեսանկյունից հնարավոր են որոշակի խնդիրներ` կապված վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների համար դրամական միջոցներ ձեռք բերելու հետ գյուղատնտեսական արտադրանք գնելու համար: Ինչ վերաբերում է հարկային վճարումներին, ապա մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, մանր ֆերմերային ձեռնարկությունները չեն գտնվում հարկերի ծանր բեռան տակ, իսկ ինչ վերաբերում է վերամշակվող արդյունաբերության ձեռնարկություններին, այստեղ հնարավոր են որոշակի միջոցառումներ` ուղղված նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: «Մասնավորապես, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում կառավարությունը տրամադրում է երաշխիքներ, ֆինանսավորում կամ բաժնետեր է դառնում: Այնպես որ, կառավարության ուշադրության կենտրոնում գտնվում է նաեւ գյուղատնտեսությունը»,- ավելացրել է Մինասյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |