Տրանսպորտի աշխատանքը Երևանում բնականոն շարունակվում է![]() 1 փետրվարի 2025 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թեև մի շարք գործիչներ քաղաքացիներին կոչ էին արել բոյկոտել ու վճարել 100 դրամ տրանսպորտից օգտվելու դիմաց, նաև ցույցեր անել, տրանսպորտի աշխատանքը Երևանում բնականոն շարունակվում է, հայտնում է Radar.am-ը։ Փետրվարի 1–ից հասարակական տրանսպորտից օգտվելու համար գործում է մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ սակագնով, որը պահպանվելու է ամբողջ 2025թ. ընթացքում: Քաղաքացիների հիմնական մասը վճարում է 150 դրամ և շարունակում օգտվել տրանսպորտից։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ է անում բոյկոտել տրանսպորտի սակագնի անհիմն թանակցումը։ Բոյկոտին են միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |