«Դեպի Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա փետրվարի 16-ին

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա փետրվարի 16-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2025»-ում կորոշվի հանրային քվեարկության միջոցով՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի շրջանակում։

Երաժշտական մրցույթը կկայանա փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մասնակիցների անունները կհրապարակվեն նախապես։

«Համերգի ընթացքում կհնչեն նրանց մրցութային երգերը, և նաև հենց դուք եք ընտրելու հայաստանյան պատվիրակին SMS քվեարկությամբ։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի շուտով»,- հայտնում է Առաջին ալիքը։

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---